Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է սրել հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ շարունակելով անհիմն մեղադրանքների շղթան։ Ֆրանսիային մեղադրել է «ապակառուցողական գործունեության» համար՝ ի պատասխան ապրիլի 16-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության։

Նշենք, որ ըստ հայտարարության՝ Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին իր երկրի հետ հարաբերությունները վնասող միակողմանի քայլերի համար և հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնին։

Ադրբեջանը տեքստում չի զլացել՝  կրկին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում կասկածի տակ դնելով Ֆրանսիային։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ֆրանսիան իր գործողություններով վերջին երեքուկես տարիների ընթացքում լրջորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել է իրավիճակի սրում»։

337