![](https://araratnews.am/admin/images/1713430350.webp)
ԵՄ դատարանը որոշել է, որ մահացած կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի անունը չի կարող գրանցվել որպես ապրանքանիշ ԵՄ-ում։ Այս մասին ասված է ԵՄ դատարանի որոշման մեջ։
Դատարանը ուժի մեջ է թողել ԵՄ մտավոր սեփականության գործակալության (EUIPO) որոշումը, որը մերժել է Escobar Inc. ապրանքանիշի հայտը 2022 թվականին։ Ըստ ԵՄ բարձրագույն դատարանի՝ Պաբլո Էսկոբարի անունը կապված կլինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության և նարկոահաբեկչության, ինչպես նաև հանցագործությունների և տառապանքների հետ, որոնք առաջացել են դրա հետևանքով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Escobar Inc.-ը հիմնադրվել է Պուերտո Ռիկոյում Պաբլո Էսկոբարի եղբոր՝ Ռոբերտո դե Խեսուս Էսկոբար Գավիրիայի կողմից, որը 12 տարի բանտում է անցկացրել եղբոր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար։
2020 թվականին Գավիրիան ասել էր, որ իր ընկերությունը կթողարկի ծալովի սմարթֆոն, որը կոչվում է Escobar Fold 1: Ընկերությունը ներկայումս վաճառում է Escobar Cash կոչվող կրիպտոարժույթը: