ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ հերթը հասնում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու վաղուց գրված ու մի քանի անգամ տապավլած սցենարին, կրկին ներհայաստանյան որոշ շրջանակներ լծվում են ժողովրդին մանիպուլացնելու, վախեցնելու և իշխանության նկատմամբ հնարավորինս խորը անվստահություն սերմանելու գործին:

Ասածս խմբում են նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. չէ որ պարտքերի հետևից միշտ եկել են ու կգան: Սկզբում գույք պարտքի դիմաց, հետո կյանք պարտքի դիմաց....

Այո, իր բոլոր անվտանգային, հոգեբանական, ընդհուպ աշխարհագրական խնդիրներով, բայց սուվերեն ու ինքինիշխան որոշում:

Իսկ հիմա նրանք արգելակում են մեր անկախությունը, պետականությունը, մեզ բոլորիս` փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ:

Այսքանից հետո հայրենասեր, թե՞ հայրենադավ են նրանք, Սրբազան, թե՞ սրբազանց:

561