Ախուրյան գյուղում մեքենա է այրվել
Ապրիլի 21-ին, ժամը 02։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրու խճուղու թիվ 19/11 հասցեի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 02:42-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1985 թ.)։
21 Ապրիլ, 2024 13:23
627
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18 Օգոստոս, 2026 18:38
Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները խլել են երեք մարդու կյանք
17 Օգոստոս, 2026 16:11
Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ
15 Օգոստոս, 2026 22:29