Սուտ, կեղծիք, մանիպուլյացիա․․․շահագրգիռ խմբակները  հանրային գիտակցության վրա ազդելու այս եւ այլ մեթոդներն են կիրառում՝ Տավուշում նախատեսված սահմանազատման  գործընթացի մասին տեղեկություններ տարածելիս։ Արդեն հայտնել ենք, որ քարոզչական տարատեսակ բրիգադներ են ուղեւորվել սահմանամերձ այս մարզ, «բրիգադներից» մեկում էլ ներգրավված է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ԼՂՀ նախկին պետանախարար  Ռուբեն Վարդանյանի երբեմնի  խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Պարզվում է, որ «ընկեր Մեսրոպը» մասնավորապես Կիրանց համայնքի բնակիչների ուղեղը լվալու պրոցեսում ներգրավել է նաեւ Մերձավան համայնքի նախկին ղեկավարի՝ Լեւոն Գրիգորյանի որդուն՝ Վոլոդիա Գրիգորյանին։  

Վերջինս, ի դեպ, 2021 թ․Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր»-ի նախընտրական ցուցակի աաջին համարն է, այժմ էլ համայնքի համանուն խմբակցության ավագանու անդամ է։  

Վերջինիս հայրը՝ Լևոն Գրիգորյանը, անցնում է Մերձավան համայնքում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաեւ անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ325-րդ հոդվածի 1-ին մասերով      (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտայինմիջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելըկամ օգտագործելը):

Նշենք, որ հիշյալ քրեական գործը` մեղադրականեզրակացությամբ, 2022-ին ուղարկվել է դատարան:

659