Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը երեկ միացել էր Հայաստան-Վրաստան միջպետական սահմանը փակած քաղաքացիներին և քաղաքական հայտարարություններ է հնչեցրել և կոչ արել կասեցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ հայտարարելով, թե իրենց խաբել են։ Նա նաև ասել է հետևյալը․

«Էս երկրում կամ մենք պետք է ապրենք, կամ իրանք, նրանք ովքեր թելադրում են, էս երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուրիշ տարբերակ գոյություն չունի, պետք ա հեռանա ի վերջո»։
Եպիսկոպոս Գալստանյանի և առհասարակ Մայր Աթոռի ու Գարեգին Բ-ի պահվածքի մասին Civic.am-ը զրուցել է Իտալիայում գործող Մշո Սուրբ կարապետ միաբանության միաբան, և համանուն բարեգործական ՀԿ նախագահ Տեր Սահակ քահանա Գալստյանի հետ։
«Բագրատ եպիսկոոպոս Գալստանյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներից է սա ճշգրիտ, ստուգված ինֆորմացիա է։ Եվ այսօր ես մի բան կարող եմ ասել նրա երեկվա հայտարարության մասին, որը քաղաքական հայտարարություն էր և առհասարակ նրա նախկինում արված բոլոր հայտարարությունները քաղաքական էին։ Եվ ոչ միայն նրա, ևս մեկ հոգի կա, դա Միքայել Աջապահյանն է՝ Շիրակի թեմի առաջնորդը, որը նույնպես քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս։ Ե՛վ Բագրատը, և՛ Միքայելը անում են ոչ միայն հոգևորականին անհարիր հայտարարություններ, այլ ընդհանրապես քրիստոնյա մարդուն և սովորական քաղաքացուն անհարիր հայտարարություններ, որովհետև միշտ բռնության կոչեր են հնչեցրել»,-ասաց Տեր Սահակը։

Նա նշեց, որ այս ամենի մեջ պետք է գտնել պատճառը, թե որտեղից է այն գալիս, որպեսզի այս հիվանդությունը վերացնել և այդպիսով մաքրվի այդ օրգանիզմը, այդ օրգանիզմը կոչվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցի, որը ծանր հիվանդությամբ է տառապում համարյա 25 տարի։

«Գրիգոր Լուսավորչի աթոռը զբաղեցնող անձը սրբապիղծ է, նա հոգևորական չի։ Նա փոխգնդապետի է ուսադիրներ ունի հատուկ ծառայության և դեռ խորհդրայաին ժամանակներից, ուսանող տարիներից վերբովկա է եղել։ Եվ հենց այդ մի հոգին է գեներացնում բոլոր նմանատիպ գործընթացները Հայաստանում։ Հիմա ընդունված է ասել 5-րդ շարասյուն, բայց ես փակագծերը կբացեմ, բայց երեք անձեր են՝դա Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է և Գարեգին Բ-ն, այդ պիղծ երրորդությունը։ Նրանք են Հայաստանի խառնակիչները, նրանք են Հայաստանում այդ կեղծ քաղաքական օրակարգերը Հայաստանումզարգացնում»,- ասաց Տեր Սահակը։

1446