ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով։

«Որ հարցը լուծվող հայտնվի ու գան խաղաղապահները։ Մեզ խաղաղապահ պետք չէ, մեզ պետք է, որ մենք մեր սահմանը վերահաստատենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն։

«Ադրբեջանն ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանն է, ու դրանից լավ բան գոյություն չունի, երբ երկկողմ ընդունում են սահմանները»,- ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ Վրաստանից մինչև Պարսկաստան  բոլոր հնարավոր ճանապարհները վերականգնվելու են:

«Մեր զինվորները կանգնելու են Ղըզլզըլհաջլ գյուղի վրա, ադրբեջանցին արթնանալու է տեսնի, որ հայկական եռագույնը ծածանվում է բարձունքի վրա»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև նշեց, որ մեր տարածքում նաև Եկեղեցի է կառուցվելու:

602