Քիչ առաջ Լևոն Քոչարյանի «ախռաննիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին:

Լրատվականից հայտնել են, որ նա մոտեցել է լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։

Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ։

Ընդգծենք, որ Քոչարյանի տղայի ախռաննիկների նման վարքագիծը հիշեցնում է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած սպանությունը, երբ «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ պետքարանում ծեծի հետևանքով սպանվեց Պողոս Պողոսյանը։

 

629