ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա:
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների տեքստում, որոնք ունեն պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
17 Մայիս, 2024 21:14
595
Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16 Ապրիլ, 2026 14:10
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում հայկական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան
10 Ապրիլ, 2026 14:30
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01 Ապրիլ, 2026 10:12