Կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):
Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝
- արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից.
- շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից.
- պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
- առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
- արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
17 Մայիս, 2024 19:59
576