Ինչի հիման վրա է սահմանազատումը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով պատգամավորներից մեկի հայտարարությանը, թե Կադաստրի կոմիտեից իրեն ասել են` նման փաստաթուղթ չկա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը գերատեսչությունից տեղեկատվություն է վերցրել, նշեց` չի ասվում, որ այդ հարցումից առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` խմբակցության ղեկավարը, հարցում է իրականացրել, Կադաստրի կոմիտեից ասել են, որ այդ փաստաթղթերի գաղտնիության ռեժիմն այնպիսին է, որ չեն կարող տրամադրել, բայց խմբակցության ղեկավարին հրավիրել են դրանց ծանոթանալ Կադաստրի կոմիտեում:

«Հետագայում, երբ սահմանազատման գործընթացն ակտիվացել է, ՊՆ-ն այդ փաստաթղթերը խնդրել է Կադաստրի կոմիտեից, վերջինս տրամադրել է ՊՆ-ին, ենթադրում եմ` գաղտնիության ավելի բարձր աստիճանով, և երբ երկրորդ անգամ դիմել է, ասել են, որ իրենց ձեռքի տակ այդ փաստաթղթերը չկան: Դրանք բոլորը կան, ես հիշում եմ` փաստաթղթերի թվարկումներ էին անում, բոլորը կան, բնականաբար, ՀՀ կառավարության տրամադրության տակ են, դրանց հետ աշխատում են տարբեր գերատեսչություններ, գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են»,- ասաց նա:

600