Ժողովրդավարությունը ու արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը մեզ համար մշտապես եղել և մնում  է  գերագույն արժեք, նպատակ, սկզբունք ու մենք այդ սկզբունքից կես քայլ անգամ րենք շեղվել և երբեք չենք էլ շեղվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

 «Նույն Ալավերդի համայնքը, որ տիկին Կյուրեղյանը ջերմեռանդորոն պնդում  է, Ալավերդի համայնքում ինչ է տեղի ունեցել, ուժերից ոչ ոք չի հավաքել 50%-ից ավել ձայն, մասնակցել են 3 քաղաքական ուժ: ՔՊ-ն ու «Ապրելու երկիր»-ը ստացել են հավասար թվով մանդատներ և 1 մանդատ բոնուսային ընտրակարգով ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը: 2 կուսակցությունները Ապրելու երկիրը և Հայ ազգային կոնգրեսը ստանալով իրենց ժողովրդի քվեով ստանալով իրենց մանդատները որոշել են, որ պետք է կոլիցիա կազմեն: Մարդիկ ընտրել են ավագանի, ավագանի որոշել է կոալիցիա կազմել: Կազմել են իրենց կոալիցիան և մենք ընդունել են այդ կոալիցիան ի գտություն, ու աշխատել ենք Ալավերդիում որպես ընդդիմություն, ինչ որ մի պահի Ապրելու երկիր խմբակցությունից ավագանիներից մեկը հայտնել է, որ խմբակցությունից դուրս է գալիս ու պատրաստ է միանալ համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, լրիվ նորմալ ժողովրդավարական գործընթաց»,- ասաց Ալեքսանյանը:

 

 

Ալեքսանյանը նշեց, որ եթե որևէ մեկը պնդում է, որ այդտեղ տեղի է ունեցել հակաօրինական գործողություն, թող այդ մասին հաղորդում տա:

 

Մանրամասները տեսանյութում 

 

886