Այստեղ նստած՝ էլիտար կյանքով ապրող էլիտար պատգամավորների երևի 90%-ը չգիտեր, որ ՀՀ-ում Կիրանց գյուղ կա ընդհանրապես, չգիտեին այդ մարդիկ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

 

«Նոր են իմացել, որ տենց գյուղ կա և իրենց կարող է այնտեղ քաղաքական դիվիդենտ բերել: Այսինքն 30 տարի մենք ապրել ենք իլյուզիաներով, իրար կենաց ենք խմել, գովացել ենք իրար, մեր ՊՆ նախարարը Սեյրան Օհանյանն է եղել, պրն Օհանյանին ենք գովացել, մնացած մեր պաշտոնյաներին ենք գովացել և այդ իլյուզիաներով ապրել ենք։ Մեզ թվացել է, թե միջազգային հանրությունը, համաշխարհային կառույցները, որոնք մոտեցումներ ունեն, էդպես էլ պետք է լինի։ Ինչի՞, որովհետև սա ևս մեդիամանիպուլացիայի արդյունք է եղել, մենք մեր հասարակությանը ճշմարտությունը երբեք չենք ասել»,- ասաց պատգամավորը:

Հակոբյանը նշեց, որ այսօրվա իշխանության բացառիկությունը այն է, որ նրանք ճանաչում են  քաղաքացուն և քաղաքացին էլ իրենց է ճանաչում:

 

Մանրամասները տեսանյութում

 

385