Երեկ՝ մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով հերթական ավտոմեքենան է հայտնվել անհարմար դիրքում։ Շիրակի փողոցում, ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ք․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է «Գազպրոմ»-ի փորած փոսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ նշված աշխատանքներն իրականացնում է «Դավ-Վահ» ՍՊԸ-ն, որի տնօրենը Դավիթ Աբրահամյանն է։

599