Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
07 Մայիս, 2024 02:18
605