Մակրոնը պլանավորում է Չինաստան այց կատարել 2023 թվականի սկզբին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է Չինաստան այց կատարել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին նոյեմբերի 21-ին չինական Global Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Չինաստանում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Մակրոնը պաշտոնն ստանձնելու պահից ի վեր արդեն երկու անգամ այցելել է Չինաստան եւ մտադիր է ՉԺՀ այց կատարել հաջորդ տարվա սկզբին»,- հայտնել է նա՝ նշելով, որ Մակրոնը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը պահպանում են կանոնավոր շփումները. համավարակն սկսվելուց հետո երեք տարում նրանք միմանց հետ զրուցել են ավելի քան տասն անգամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
21 Նոյեմբեր, 2022 16:52
444