Որքան էլ էմոցիոնալ հարց է, գնալու ենք դե յուրե արձանագրված ճանապարհով: Ասում էին Ոսկեպարի եկեղեցին տվեցի, եկեղեցու մուտքից 1 մետր այն կողմ է սահմանը լինելու և այլն, հիմա սամանազատումը կլինի, դուք բոլորդ կգնաք, հույս ունեմ Ոսկոպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք և կտեսնեք այդ սահմանազատումը Ոսկեպարի եկեղեցուն ինչ տվեց ու ինչ չտվեց: Այս մասին մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կիրանցի մեր քույրեր և եղբայրների հետ կապված, մենք այդ ամեն ինչը չենք ժխտել, ես ասում էի, որ 12 կետերից 8-ի կամ 9-ի դեպքում սահմանազատում իրականացվել է այս պահի դրությամբ, բայց կա 3 կետ, որի հետ կապված ավելի մանրամասն աշխատանք պետք է տեղի ունենա: Սահմանազատման հանձնաժողովը վերցրել է բոլոր սեփականաության վկայագրերը որոնք կան, հանվում են բոլոր հիմքերը և այդ հատվածում առավել մանրամասն է դիտարկվելու»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում