Վարչակազմի և բյուջեի հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը կարծում է, որ Մոլդովան կարող է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը, եթե իշխանությունները բարեփոխեն արդարադատությունը և ապացուցեն իրենց հավատարմությունը օրենքի գերակայությանը։

«Մոլդովան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը: Դեռ աշխատանք կա անելու, եթե դա արվի ժամանակին, մենք կկարողանանք իրական բանակցություններ սկսել», - ասել է նա Քիշնևում նախագահ Մայա Սանդուի հետ ճեպազրույցում: Հանը պարզաբանել է, որ հանրապետության ղեկավարությունը «պետք է կատարի իր տնային աշխատանքը, որը վերաբերում է արդարադատության համակարգի բարեփոխմանը և օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմությանը»։

Իր հերթին Սանդուն հույս է հայտնել, որ արդեն հունիսին Եվրոպական խորհուրդը կորոշի պաշտոնական բանակցություններ սկսել Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ։ 

245