«Ձեզ երբեք, երբեք չնույնացնեք եկեղեցու հետ, Ամենայն հայոց կաթողիկոսության, եկեղեցու նվիրապետության և ժառանգության հետ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Պարտակեք ձեր պղծությունը, այլասերությունը, ներքինիությունը որքան կուզեք: Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, վարդապետները, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են էս բաշիբոզուկ կլոունի քայլերի, հայտարարությունների, գործողությունների պատասխանատվությունը: Երիցս շնորհակալություն համակարգային լյուստրացիայի համար:

PS.Հուսամ՝ ոչ ոք ոչ մեկից նեղվելու, նեղանալու առիթ չի ունենա ոչ հիմա, ոչ ապագայում»:

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երեկվա իր հավաքի ընթացքում անդրադարձ է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին։

Վերջինս նշել է, թե իր սկզբունքին դեմ է որևէ մեկի մասին խոսել, բայց հոգին թելադրում է, որ հնչեցնի այդ խոսքերը, ու թեև չի ուզում վիրավորել Սարգսյանին, սակայն նրա հասցեին թույլ է տվել վիրավորական արտահայտություններ։

Նա մասնավորապես հայտարարել է․ «Այս մարդը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այնքան համարձակություն ունի, ցինիզմով պարուրված, ես չեմ տեսել, բայց տեղեկատվությունը փոխանցել են, որ օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում։ Հստակ ասում եմ՝ ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «մեր Սպարապետի քույր», «հոպլո», ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, իմ եղբոր վաստակը չեն փաթաթել և արծաթի հետ մի կշռի վրա դրել։

Մի մոռացիր՝ ոնց էիր խոնարհվում աջիս վրա՝ Գրետա հոգելույս մայրիկիդ ողջույները հղելով։ Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, դա միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ, ցեմենտից բացի, ուրիշ բաների մասին էլ մտածես կյանքում, այն ճանապարհը, որ դու անցել ես, որևէ մարդու այդ ճանապարհով կենսագրությունը ամոթ կբերեր, հնարավորինս պետք է գաղտնի պահել, որ մարդիկ չիմանային։ Շատ պարզ եմ ասում, նաև քո արբանյակներին եմ ասում՝ դուք ընդունակ չեք գաղափարի, դուք փողոցային մարդիկ եք։ Այդ մարդը անդադար տվայտանքների մեջ է, երևի ամենաշատը դրանից է դարդոտվել, աթոռից է զրկվել՝ վարչապետի է եղել երկրի, ծիծաղելի, էն էլ ում հաշվին, թող ինքը ասի»։

Գալստանյանը խոստացել է, թե այսուհետ որևէ մեկին անձնապես այլևս չի անդրադառնալու, որովհետև ինքը համբերող մարդ է, կփորձի ավելի լավը տեսնել։

1200