Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Անկարայի կողմից սահմանված առևտրային պատժամիջոցների ենթադրյալ մեղմացման մասին Իսրայելի պնդումները հորինված են և իրականության հետ կապ չունեն։

«Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունները բացարձակ հորինվածք են: Դրանք իրականության հետ կապ չունեն: Մենք պաշտպանում ենք Իսրայելի հետ առևտրի վերաբերյալ կառավարության որոշումը: Այն ուժի մեջ է մնում: Իսրայելի հետ առևտրի դադարեցումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պայմանները չկատարվեն Գազայի վրա իսրայելական հարձակումները դադարեցնելու, մշտական ​​հրադադարի ապահովման և մարդասիրական օգնության անխափան առաքման հետ կապված»,- գրել է նախարարը X-ի իր էջում։

 

272