Ամերիկյան ներկայիս վարչակազմը շարունակում է գործել նախորդի սխալները՝ մտադրվելով նոր մաքսատուրքեր մտցնել չինական ապրանքների ներմուծման վրա։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Նա մատնանշել է, որ ԱՄՆ նախորդ կառավարությունը մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա՝ համաձայն 1974 թվականի ԱՄՆ Առևտրի ակտի 301-րդ հոդվածի, «որը լրջորեն խանգարում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև նորմալ առևտրային և տնտեսական փոխանակմանը»: «Միացյալ Նահանգները ոչ միայն չուղղեց իր սխալ գործելակերպը, այլև շարունակեց քաղաքականացնել տնտեսական և առևտրային հարցերը»,- մատնանշել է Լին Ցզյանը:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի առևտրային պատերազմ սկսեց՝ 370 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելով։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառման պատճառով ամերիկյան ներկրողները հսկայական վնասներ են կրել։

230