Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն այսօր ասել է, որ Սլովենիայի կառավարությունը նախաձեռնել է «Պաղեստին անկախ ինքնիշխան պետության ճանաչման» ընթացակարգը։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտնել են STA եւ Tanjug գործակալությունները։

Կառավարության նիստից հետո նա հույս է հայտնել, որ ճանաչումը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, և որ այդ քայլի նպատակը ոչ միայն խորհրդանշական է, այլև ուղղված է Գազայում խաղաղության հասնելուն։

Ֆայոնը բացատրել է, որ Սլովենիայի կառավարության որոշումը հիմնված է Իսրայելի և Պաղեստինի միջև 1967 թվականի սահմանների վրա, ինչը նշանակում է, որ պաղեստինյան տարածքը ներառելու է Գազայի հատվածը, Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը։

249