Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է 55 տարեկանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդվում է երկրի կառավարական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաղորդարության համաձայն՝ Սիմոնացին մայիսի 10-ին լեռներում արշավի ժամանակ կորցրել է գիտակցությունը, այնուհետև մահացել: Նա ուներ կին և երեք երեխա։
Սիմոնացին 2008 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շվեյցարիայի փոխկանցլեր և Դաշնային խորհրդի խոսնակ, մասնակցել է կառավարության նիստերին, արձանագրություններ է վարել և զբաղվել հաղորդակցությունների հարցերով, ղեկավարել է մի քանի գերատեսչություն և նախագահական ծառայությունը։
12 Մայիս, 2024 17:48
918
Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան
03 Մայիս, 2026 17:18
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12 Մարտ, 2026 21:45
Վահե Հովհաննիսյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
30 Հունվար, 2026 19:00