Եթե ​​Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ռուսաստանի հետ, ապա Մոսկվան պատրաստ է դրան: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ Դաշնային խորհրդում արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք ցանկանում են լինել մարտի դաշտում, կլինեն մարտի դաշտում»,- ասել է Լավրովը։
Խոսելով հունիսին Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսի մասին, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէր, նախարարը իրավիճակը համեմատել է «դպրոցականի համար նկատողություն»։

«Համաժողովը հանգում է նրան, որ վերահաստատվի Ռուսաստանին ուղղված վերջնագիրը: Գիտե՞ք, վատ աշակերտի դեպքն է․ ուսուցչական խորհուրդը նրան դուրս է հանում, ամեն ինչ իրար մեջ որոշում են, հետո կանչում են ու դատավճիռը հրապարակում. ոչ մեկի հետ այդպես խոսել չի կարելի, առավել եւս՝ ոչ մեզ հետ»,- պարզաբանել է Լավրովը։
 

246