Իրավիճակը Խարկովի ուղղությամբ ծանր է Ուկրաինայի համար, գրում է The Times-ը՝ հղում անելով ուկրաինացի զինվորականներին։ Առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար, այդ թվում՝ կապված Խարկովի մարզում առկա իրավիճակի հետ, պնդում է հրատարակությունը։
Հրատարակության համաձայն՝ ուկրաինացիների համար ամենահրատապ խնդիրը ռուսական բանակի առաջխաղացումն է դեպի Խարկովի մարզի Վոլչանսկի ուղղությամբ։ «Այնտեղից առաջ շարժվելը [Վոլչանսկի շրջանի Բուգրովատկա գյուղի կամրջից] դեպի հարավ Դոնեց գետի երկայնքով կբարդացնի Կուպյանսկի մատակարարումը»,- գրում է The Times-ը:
Արևմտյան զինամթերքի մատակարարումները, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և F16 կործանիչները կարող են ազդեցություն ունենալ այս իրավիճակի վրա, սակայն «իրականությունն այն է, որ դրանք այժմ չափազանց շատ ժամանակ են պահանջում», գրում է հրատարակությունը։