Հրազդանում ավտոկայանատեղի և սննդի կետ է ջրալցվել
Մայիսի 14-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղի անձրևաջրեր են լցվել:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր:
15 Մայիս, 2024 14:00
358
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08 Օգոստոս, 2026 14:01
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան
11 Հունիս, 2026 19:57
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
21 Մայիս, 2026 10:19