ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի նախագծով առաջարկվում է հաստատել տեղահանված ընտանիքների բնակարանային պետական աջակցության ծրագիրը, որն ունի  երեք բաղադրիչ, առաջինը դա բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը և երրորդ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Տարբեր բնակավայրերում և ընտանիքի անդամների հաշվով հավաստագրերը ունեն տարբեր արժեքներ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները համարվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում անչապահասները ստացել են ՀՀ քաղաքացիություն, իսկ ձեռքբերվող տան մակերեսը չպետք է պակաս լինի 12 քմ2՝ ընտանիքի 1 անդամի հաշվարկով, և ձեռք բերվող տան արժեքը չգերազանցի 55 մլն դրամը»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Նարեկ Մկրտչյանը:

 

Նախարարը նշեց, որ ծրագրի ֆինանսովորումն իրականացնելու են գործընկեր բանկերի կողմից, սակայն աջակցության գումարը եւ դրա տոկոսագումարները վճարելու է կառավարությունը. «Եթե հավաստագրի տրամադրման արդյունքում դրական մնացորդ է մնում, ապա մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ այդ դրական մնացորդն ուղղվեն հետեւյալ 3 ուղղություններով. Առաջինը գյուղնշանակության հողամասի գնում մինչեւ 5 մլն դրամ,  երկրորդ, եթե ձեռքբերված անշարժ գույքը ունի վերանորոգման կարիք, կարող են վերանորոգել 4 մլն դրամի չափով, ինչպես նաեւ կահույքի եւ տեխնիկայի գնման հնարավորություն մինչև երկու միլիոն դրամի սահմաններում»:

Այս ծրագրով շահառու չեն  Քաշաթաղի ծրագրի շահառուները, նաև այն դեպքերում, եթե ընտանիքի անդամներից առնվազն մեկը դիմելու դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն:

«Բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված եւ հրապարակված տիպային նախագծերից որեւէ մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն  ՀՀ-ում լիցենզավորված շինկազմակերպության կողմից: Եթե շահառուն չունի անհատական տուն կառուցելու համար այդպիսի նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս, որ այս աջակցության գումարից մինչեւ 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի 400 քմ-ից քիչ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

 

Վարչապետն էլ նշեց, որ ծրագրի մասին պետք է տեղյակ լինեն բոլորը. «Մենք հրաժարվել ենք համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև, մի սկզբունք որդեգրելու տւրամաբանությունից, ըստ էության մենք ասում ենք, որ գումարը ոչ թե ընտանիքին է տրվում այլ ընտանիքի  յուրաքանչյուր անդամի: Այսինքն մարդը իրնքն է ընտրում, թե քանի միլիոն դրամ բանաձևից է ցանկանում օգտվել Մենք հրաժարվել ենք համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև, մի սկզբունք որդեգրելու տւրամաբանությունից, ըստ էության մենք ասում ենք, որ գումարը ոչ թե ընտանիքին է տրվում այլ ընտանիքի  յուրաքանչյուր անդամի: Այսինքն մարդը իրնքն է ընտրում, թե քանի միլիոն դրամ բանաձևից է ցանկանում օգտվել»:

Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչեւ հունիսի 15-ը:

Մանրամասները տեսանյութում

 

 

1855