Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ․ ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրները ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ են վճարել, դա ողբերգություն չէ։

«Սակայն ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետագա ուղին դեպի ՀԱՊԿ որոշվելու է ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի և հասկանա, այնպես էլ երկրի սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություններով»,- ընդգծել է Պանկինը։

Հայաստանը կազմակերպությունում վստահելի դաշնակիցներ ունի, նշել է դիվանագետը։ Մոսկվան հույս ունի, որ Երեւանը կվերադառնա ՀԱՊԿ.

Մայիսին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 2024 թվականին Երեւանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։

Նշենք, որ չնայած  նման պատասխանին, կազմակերպությունը լռում էր այն ժամանակ, երբ Ադրբեջանը ուղիղ հարձակումներ էր կատարում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ 

2021 թվականի մայիսի 12-ին Բաքուն զորքեր մտցրեց Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր։ Սահմանային կրակոցներ են տեղի ունեցել 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին և 2024 թվականի փետրվարին։ Այս իրադարձություններին հաջորդել են Երեւանի դիմումները ՀԱՊԿ-ին՝ կատարելու իր պարտավորությունները, որոնք, սակայն, մնացել են անկատար։

320