Եվրամիությունը չի ճանաչի Թայվանը, թեև նախատեսում է զարգացնել տնտեսական և մշակութային հարաբերությունները կղզու հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք չենք ճանաչում և մտադիր չենք ճանաչել Թայվանի պետականությունը, կա միայն մեկ Չինաստան։ Մենք կունենանք տնտեսական և մշակութային հարաբերություններ այս տարածքի հետ՝ չճանաչելով նրա պետականությունը»,- ասել է նա՝ գրում է ամերիկյան Foreign Policy ամսագիրը։

Բորելը նաեւ հայտարարել է Թայվանի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին եւ կոչ է արել միջազգային հանրությանը գիտակցել, որ կղզու շուրջ ստեղծված իրավիճակը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

312