Եվրամիությունը ցանկանում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի մասնակցությամբ աշնանը կազմակերպել համաժողով, որը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Պաշտոնական անձանց խոսքով՝ ԵՄ-ի համար կարեւոր հարց է այն, թե ինչպես եկող ամիս [Շվեյցարիայում] համաժողովից աշնանն անցնել  հնարավոր հանդիպման Սաուդյան Արաբիայում՝ Ռուսաստանի մասնակցությամբ»,- նշվել է տեքստում։

Գործակալության նյութում նշվում է նաև, որ Հնդկաստանն ու Բրազիլիան կարող են Շվեյցարիայի համաժողովին ուղարկել ցածրաստիճան պաշտոնյաների, իսկ Չինաստանը՝ մեկ բարձրաստիճան ներկայացուցչի։

 

216