
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։
«Խնդրում եմ ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած ահռելի ողբերգության՝ ավիավթարի կապակցությամբ, որը խլեց նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը։
Նա իրավամբ վայելում էր իր հայրենակիցների մեծ հարգանքը և նշանակալի հեղինակություն արտերկրում։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անգնահատելի անձնական ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում՝ մեծ ջանքեր գործադրելով դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նա շեշտել է, որ հավերժ կպահի այդ հրաշալի մարդու ամենավառ հիշատակը։