Ջարդել են «Հայփոստ»-ի դռան ապակին, կոտրել զինվորի համար հանգանակությունների արկղն ու այնտեղից հափշտակել գումար
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կան անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ստահակը կամ ստահակները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
23 Մայիս, 2024 14:47
1156
ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ փոստային նամականիշի մարում
29 Հունվար, 2026 11:13
Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին
15 Դեկտեմբեր, 2025 17:28
47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին. ձայնային ազդանշանի միանալուն պես դիմել է փախուստի
19 Նոյեմբեր, 2025 13:35