Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես որոշվեց ցեմենտի ներմուժման ժամանակավոր արգելքը երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 19-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման արգելք կիրառելու արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1.14մլնտոննա ցեմենտ, ինչը 13.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

2023 թվականի հունվար-դեկտեմբերինին աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազ. տ. (աճը՝ 19.2%), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել էշուրջ 270 հազ.տոննա (աճը՝ 3.5 անգամ, ինչը փաստում է, որ պետական տուրքի ճիշտ ընտրված չափի միջոցով ներքին շուկայում հավասարակշռվում են ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի գները՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ)։

Ընդ որում, հարկ է նշել, որ կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկումը և ցեմենտի ներմուծման պետական տուրքի նվազեցումը նպաստել են կլինկերի և ցեմենտի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մասնավորապես, 2023 թվականին ցեմենտ է ներմուծվել նաև Վրաստանից և ՌԴ-ից։

171