Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ երեկոյան մամուլում տեղ է գտել, իսկ այսօր բազմաթիվ առցանց հարթակներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս եկող ծուխ։
Տարածվող տեսանյութի վերաբերյալ ցանկանում ենք տեղեկացնել հետևյալը`
սույն թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խափանվել է թիվ 40 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը, ինչի հետևանքով գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը։ Օգտագործվել են նաև տրանսպորտային միջոցի մյուս կրակմարիչները։
Հաշվի առնելով տեսանյութի տարածվածությունն ու մամուլում տեղ գտած վերնագրերի հնչեղությունը, ինչպես նաև հանրային տրանսպորտից օգտվողների լայն շրջանակն ու հնարավոր խուճապը այդօրինակ վերնագրերից՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր տեխնիկական և անկանխատեսելի խնդիրներ են, միևնույն ժամանակ հորդորում ենք նմանատիպ տեսանյութեր տեղադրելիս և վերնագրեր դնելիս նախապես ճշտել եղելությունը։