The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահ Ջո Բայդենին կառաջարկի ուկրաինացիներին թույլ տալ ՌԴ տարածքում օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքերը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որն անցյալ շաբաթ այցելեց Կիև, աջակցում է, որպեսզի ԱՄՆ-ն թույլ տա Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող թիրախներին, գրում է The New York Times-ը։ Այս պահին Սպիտակ տունը թույլ չի տալիս ուկրաինացիներին օգտագործել ԱՄՆ-ից ստացված զենքերը Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների դեմ՝ վախենալով իրավիճակի սրումից։

Պետքարտուղարության աջակցությամբ Բայդենի վարչակազմը, ըստ տեղեկությունների, քննարկում է թույլ տալ ուկրաինացիներին օգտագործել ամերիկյան զենքը՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված հրթիռային և հրետանային ուժերը թիրախավորելու համար, որոնք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով, թույլ են տվել ռուսներին տարածքային առաջխաղացում կատարել:

416