Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է մոտոցիկլետով վթարից հետո
Չեխիայի 62-ամյա նախագահ Պետր Պավելը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, սակայն նրա վնասվածքները «լուրջ չեն եղել», հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Սակայն չի նշվում, թե Պավելը քանի օր կանցկացնի Պրահայի ռազմական համալսարանական հոսպիտալում։
Վթարը տեղի է ունեցել նախօրեին՝ մայիսի 23-ին։
Ոստիկանության լրատվական ծառայությունն X-ի իր էջում պարզաբանել է, որ նախագահը վնասվածք է ստացել մոտոցիկլավարների համար նախատեսված մարզահրապարակներից մեկում, և, հետևաբար, միջադեպը որպես դժբախտ պատահար չի քննվում։
Ըստ լրատվամիջոցների՝ Պավելը սովորաբար վարում է գերմանական BMW R1200GS մոդելը։
24 Մայիս, 2024 18:16
486
Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը
25 Սեպտեմբեր, 2026 14:15
Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ աշխարհը շարժվում է դեպի դժոխք
17 Սեպտեմբեր, 2026 15:53
Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները
04 Սեպտեմբեր, 2026 20:35