

Ուրախությամբ պետք է նշել, որ կրկին նվազում ունենք և մի շարք խնդիրներ որոնք տեսանելի չեն եղել ջրի բարձր մակարդակի հետևանքով, ինչը հնարավորություն է տալիս սկսել ակտիվ աշխատանքները ակլ ուղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով աղետի գոտում կատարվող աշխատանքների ընթացքին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև նշեց, որ գիշերը կարողացել են համապատասխան տեխնիկաները հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ բնակավայրեր կան որոնք կտրված են միմյանցից 2 կամուրջների փլուզման հետևանքով:
«Հաղպատի շրջանում ճանապարհը այնպես է քանդվել, որ հնարավոր է օգտագործել, դա նշանակում է, որ Հաղպատ-Ծաղկաշատ բնակավայրերը որոնք կապից կտրված էին կարող ենք այդ կապը օգտագործել»,- ասաց նա:
Համայնքապետարանում բացվել է պահեստայիին մաս, որտեղ հավաքվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք և այլ պաևագաներ:
Սանոսյանը նշեց, որ հայտնաբերվել է անհայտ կորած անձերից մեկը. «Այս աղետի հետևանքով ունենք 4 զոհ»:
«Ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ ունենք փլված: Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նշեց, որ դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ: Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է:
Մանրամասները տեսանյութում