Բելգիայի իշխանությունները 30 F-16 ինքնաթիռ կտրամադրեն Ուկրաինային, առաջին կործանիչները պետք է ժամանեն այս տարի, մնացածը՝ մինչև 2028 թվականը։ Այս մասին Bel RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աջա Լյաբիբը։

«Բելգիան կստանձնի Ուկրաինային մատակարարել իր F-16-ներից 30-ը, առաջին ինքնաթիռը պետք է մատակարարվի մինչև այս տարվա վերջ»,- ասել է Լյաբիբը՝ առաջին անգամ հայտնելով մատակարարման հնարավոր ծավալները։
Ինքնաթիռը պետք է մատակարարվի, քանի որ Բրյուսելը ստանում է 2018 թվականին ԱՄՆ-ից պատվիրված F-35-ները։

323