Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հաստատել է, որ բելգիացիների թագավոր Ֆիլիպն ընդունել է իր կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտվել է հունիսի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։

Ավելի վաղ RTBF հեռուստաալիքը հայտնել էր ներկայիս վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի կառավարության հրաժարականի մասին՝ վկայակոչելով աղբյուրներ։

Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի գլխավորությամբ, երեկ որոշել է հրաժարական տալ խորհրդարանական ընտրություններում իր Open VLD կուսակցության ծանր պարտությունից հետո։

182