Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։

Անդրադարձ է կատարվել երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։

Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքները իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։

Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։

345