ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կռմբակոծեր Մոսկվան՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման։ Նա նաեւ պատրաստ է ռմբակոծելու Պեկինը, եթե Չինաստանը փորձի զավթել Թայվանը։ Այս մասին նա ասել է դոնորների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, որի մասին էլ The Washington Post-ին պատմել են իրազեկ աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Թրամփը այդպիսի հայտարարություններով «զարմացրել է որոշ դոնորների»։ Նախկին նախագահը դոնորներից խնդրում է միլիոնավոր դոլարներ, նշել է WaPo-ն։ Նա իրեն աջակցելու անհրաժեշտությունը հիմնավորում է նաեւ նրանով, որ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ երկարաձգել իջեցված հարկերի գործողության ժամկետը հարուստ ամերիկացիների եւ կորպորացիաների համար։

236