Երբ նշվում է, թե ինչու են այդքան ոստիկանական ուժեր այս միջոցառումների շրջանակներում, ապա՝ ոստիկանությունը ուղիղ պարտականություն  ունի կատարելու. ապահովելու հասարակական կարգ ու անվտանգությունը ցույցերի շրջանակներում,  հետևապես մենք չենք կարող մի կողմ քաշվել և որևէ ոստիկանական ուժ չտեսնեք այդ ժամանակ: Այս մասին  2023 թվականի պետբյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Քանի որ կարող է ցույցերի մասնակցիներին որևէ վնաս լինի, կամ ցույցի մասնակիցները որևէ մեկին վնաս հասցնեն, կամ հասարակական կարգ խախտվի»,- ասաց նա:

Նա նշեց, որ նույն ոստիկանությունը բոլորի անվտանգությունն է երաշխավորում: «2023 թվականին իրականացվել է 2393 ծառայողական քննություն, 640 կարգապահական տույժ ունենք, 37 անձ ազատվել է ոստիկանությունից, կոչումի իջեցում ենք ունեցել մեկ անձի դեպքում, պաշտոնի  իջեցում 6 անձի դեպքում, խիստ նկատողություն 109 և նկատողություն՝ 405»,- ասաց նա:

572