Երևանի Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներով անցնող հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա –Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով: 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

968