
Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Ստամբուլում իրենց գրասենյակի վրա հարձակումը կազմակերպած խմբավորմանն աջակցում է Իրանը։
Մայիսի 31-ին Ստամբուլում ընկերության գրասենյակի շենքի դիմաց մի խումբ պաղեստինցի ակտիվիստների կողմից սադրանք կազմակերպելու փորձը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամությունը մթագնելու փորձ։ Այս հարձակումը ծրագրվել էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները փչացնելու ձգտող ուժերի կողմից, նշում են ադրբեջանական լրատվականները։
Ըստ հայտարարության՝ սադրանքը գլխավորում էին խմբավորումները, որոնք գտնվում էին անմիջապես Թուրքիայում և վերահսկվում էին Իրանի որոշ ուժերի կողմից: Թուրքիան, չնայած բազմաթիվ երկրների հակազդեցությանը, Պաղեստինին աջակցող ամենաակտիվ երկրներից է։