
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի և ադրբեջանական ահաբեկչության գլխավոր հովանավորի՝ SOCAR նավթագազային ընկերության դեմ։
«SOCAR-ը ահաբեկչական կազմակերպություն է։ Այն դարձավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի գլխավոր հովանավորը, քանի որ Ադրբեջանում գործում է միայն նավթային ոլորտը։ Ասում են, որ ռազմական տեխնիկան ձեռք է բերվում SOCAR-ի նավթի ու նավթամթերքի վաճառքից ստացված հասույթով։ Արդյունքում այս զինտեխնիկայից զոհվում են հայեր և ադրբեջանցիներ։ SOCAR-ը ֆինանսավորում է ահաբեկչությունը, SOCAR-ը մարդկանց է սպանում, SOCAR-ը ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է»,- ասել է բլոգերը։
Նա կոչ է արել բոյկոտել ընկերությունը եւ չգնել նրանից նավթ ու նավթամթերք։ Ջալիլզադեն նաեւ կարծում է, որ պետք է պատժամիջոցներ պահանջել Ալիեւի ռեժիմի եւ SOCAR-ի դեմ։