Ադրբեջանցի նավթագործները բողոքի ակցիա են անցկացրել
Հեյդար Ալիևի անունը կրող նավթավերամշակման գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել։ Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ պետական նավթային ընկերության անվտանգության բաժնի աշխատակիցները հայտնել են, որ գերատեսչությունը դուրս է մնացել SOCAR-ի ենթակայությունից և փոխանցվել մասնավոր GESCO ընկերությանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ իրենց բողոքի պատճառը աշխատավարձի հնարավոր իջեցումն է։
«Մեզ փորձում են համոզել՝ համաձայնեք, ձեր բոլոր պայմանները, ձեր աշխատավարձը կմնա ուժի մեջ։ Բայց մենք չենք հավատում»,- ասում են աշխատակիցները։
GESCO-ի ներկայացուցիչն ասել է, որ անձնակազմին տեղեկացվել է, որ հաշվի կառնվեն աշխատողների բոլոր իրավունքները: Ակցիան ավարտվել է առանց միջադեպերի։
23 Հունիս, 2023 18:50
966
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
02 Սեպտեմբեր, 2026 11:24
Նավթի համաշխարհային գները աճել են 4%-ով ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին
13 Հուլիս, 2026 12:19
Նավթ տեղափոխող թուրքական լցանավը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների կողմից
26 Մարտ, 2026 11:37
SOCAR-ը հայտարարել է, որ Ստամբուլում իրենց գրասենյակի վրա հարձակումը իրանական որոշ ուժեր են հովանավորել
03 Հունիս, 2024 15:19
Ադրբեջանական SOCAR-ը «Գազպրոմ»-ի հետ քննարկել է փոխգործակցության հարցերը
29 Ապրիլ, 2024 17:42
SOCAR-ը ֆինանսավորում է ահաբեկչությունը, սպանում մարդկանց․ ադրբեջանցի ընդդիմադիր
02 Մայիս, 2023 15:55