ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման Crocus-ում տեղի ունեցած հարձակմանը. ՀԴԲ տնօրեն

ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, այս մասին նախազգուշացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում մի քանի ահաբեկչական կազմակերպություններ կոչ են արել հարձակումներ իրականացնել ամերիկացիների և նրանց դաշնակիցների դեմ:
«Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ անհատները կամ փոքր խմբերը «կոգեշնչվեն» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից՝ այստեղ հարձակումներ իրականացնելու համար: Բայց այժմ, բացի սրանից, աճող մտահոգություն է առաջացնում հնարավոր համակարգված հարձակումը՝ նման մարտին ռուսական Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակմանը»,- նշել է նա:
05 Հունիս, 2024 15:56
386
Քննչական կոմիտեն պարզել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության 134 զոհերի ինքնությունը
31 Մարտ, 2024 00:48
Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 551-ի․ նրանց թվում երեխաներ կան
30 Մարտ, 2024 19:50
Crocus-ի վերականգնման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա
28 Մարտ, 2024 16:37