![](https://araratnews.am/admin/images/1717659942.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ԱՕԿՍ-ի շենքը տրամադրվեց վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:
«ԱՕԿՍ-ի շենքը իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված ամենատեսանելի և նշանավոր շինությունն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գույքը արդյունավետ կառավարվի»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ եթե որևէ մեկը ցանկանա այդ շենքում ունենալ օծանելիքի, հացի խանութ, սրճարան և այլն, կառավարությունը ոչ մի սահմանափակում չի դրել, սակայն շենքը չպետք է վնասվի:
«Շենքը ունի պատմամշակութային նշանակություն, նրա արտաքին տեսքի հարդարման հետ կապված աշխատանքները պետք է մասնագիտական դրական եզրակացությամբ արվեն, որ վստահ լինեն, որ դրանից որևէ ձևով չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին այն կառուցվածքը, որը պատմամշակութային է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Մանրամասները տեսանյութում քիչ անց