Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի ցամաքային հարձակումների և օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում մոտ 70 պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։

Ըստ դրա՝ «անցած 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի ագրեսիայի զոհ է դարձել 68 արաբ, իսկ 235-ը՝ վիրավորվել»։ Ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական ռազմական գործողության սկզբից մինչ օրս «այս հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհվել է 36654 մարդ, վիրավորվել՝ 83309-ը»։

 

236