Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ լողի ֆեդերացիա՝ մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մ. Խորենացի փ. 1/1, Էլ. հասցե` [email protected]

Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները (սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ առանձին խմբով), որոնք չունեն առողջական խնդիրներ:

Մրցաշարին չեն կարող են մասնակցել այն մարզիկները, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ լողի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)56-44-60, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 84-40-41, (091) 84-40-41, (055) 84-40-41, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00։

507